![]()
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության ղեկավարությանը:
Ինչպես հայտնել է դեսպանությունը, ընկերության տնօրեն Բահրամ Էսլահչիի հետ քննարկումներում առանձնահատուկ կարևորվել է սահմանային անցակետի նշանակությունը, անդրադարձ է կատարվել ծրագրի ներկա վիճակին:
![]()