ՌԴ-ում լեզուները բացվել է. ռուսական ռազմաբազան կարող է գողանալ Սամվել Կարապետյանին. Ռոբերտ Ղևոնդյան. տեսանյութ

Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Ռուսաստանում ամեն հարցում մեղավոր են փնտրում, իսկ Հայաստանի հարցում մեղադրում են Նիկոլ Փաշինյանին:

Ըստ նրա՝ Պուտինը համառորեն խուսափում է Հայաստանի Հանրապետություն ասելուց, մշտապես ասում է՝ армянский народ:

Վերջինս չի հասկանում, թե ինչու են ՀՀ-ն ՌԴ-ի հետ համեմատում. «Մենք ՌԴ-ի հետ սահման չունենք, Ուկրաինայի պատերազմի ո՞ր մասի հետ է Պուտինը ՀՀ-ն համեմատում»:

Ղևոնդյանը համոզմունք ունի, որ Ռուսաստանը որ պահին հնարավորություն ունենա Հայաստան պետությունը վերացնելու, կանի դա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը, նա նշում է. «Ցանկանում են Հայաստանում լինել գուբերնատոր, դրա համար հաղորդագրություններ են ուղարկում Մոսկվա»:

Ռուսական Պետդուման որոշում է կայացրել, որ իրենց ռազմական ուժերը կարող են օգտագործել տարբեր երկրներում ՌԴ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Ղևոնդյանը նկատում է. «Ռուսական ռազմաբազան կարող է գողանալ Սամվել Կարապետյանին»:

Վերջինս, սակայն, համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Պուտինը ուրիշ տարբերակ չի ունենա, պետք է աշխատի նրա հետ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ