4 դպրոցի տնօրեններ դիմում են գրել, բայց չեն ազատվի աշխատանքից, քանի որ հնարավոր է՝ երեխաները դասից փախած լինեն. Նիկոլ Փաշինյան

Ես ատում եմ վարչական ռեսուրսը, և դա ճշմարտություն է՝ որովհետև դա ինձ հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ ավելի անմիջական շփվել, զգալ նրանց էմոցիաները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լինում են նաև դեպքեր, երբ մարդկանց հետ շփվելիս խոսակցություններ են տեղի ունենում, որոնք ինձ այքան են հուզում, որ ես ելույթի ժամանակ չեմ կարողանում հուզմունքս զսպել»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով, ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հեևանքի:

Անդրադառնալով լուրերին, թե քարոզարշավին մասնակցելու համար դպրոցների ուսուցիչները և աշակերտները դասերն ընդհատել էին, Փաշինյանն ասաց, որ այդ դպրոցի տնօրենները դիմում են գրել, բայց այդ դիմումները չեն մակագրվել։ «Այսինքն նրանք դե յուրե չեն ազատվի աշխատանքից քանի որ հնարավոր է, օրնակ, որ երեխաները դասից փախած լինեն, նշեմ նաև որ ինձ տեղեկացրել են այդ դպրոցների թիվը՝ 4-ն են եղել և ասեմ, որ տնօրենները չեն ազատվի աշխատանքից մինչև այն պահը, երբ կարձանագրենք ապօրինության փաստ: Այժմ այդ դիմումների մասով կլինեն ծառայողական քնություններ»,-հավելեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ