Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ Փաշինյան

«Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ որոշում չի կարող ԵԱՏՄ-ում ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը։ Հետևաբար եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ գործեի, այսօր ԵԱՏՄ-ն՝ որպես կազմակերպություն, նշանակում է՝ կաթվածահար է, չի գործում։ ԵԱՏՄ-ն կաթվածահար չէ, նշանակում է՝ ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում»,- նշել է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ