Ֆենոմեն է, 90-ամյա մարդը մոտենում է և խոսում ազատության մասին, հասկանո՞ւմ եք՝ ինչ արժեք է. վարչապետ

Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մի մասը քարոզարշավը շարունակում են Երևանում:

Այս անգամ շրջայցերը Աջափնյակ վարչական շրջանում են:

ՀՀ վարչապետը շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, նրանց հետ խոսում նախորդ տարիներին կատարված աշխատանքներից ու սպասվող ծրագրերից:

Շրջայցերից մեկի ժամանակ վարչապետին է մոտեցել տարեց մի տղամարդ՝ հայտնելով, որ գրեթե 90 տարեկան է, գնահատում է ազատությունն ու գիտի դրա արժեքը, խնդրում է ներկա կառավարությանը պահպանել ազատության գաղափարը:

«Ֆենոմեն է, 90-ամյա մարդը մոտենում է և խոսում ազատության մասին, հասկանո՞ւմ եք՝ ինչ արժեք է»,- ասել է վարչապետը:

Ի պատասխան՝ քաղաքացին ասել է, որ ժամանել է Մարտունուց և ունեցել է մեկ ցանկություն՝ տեսնել ՀՀ վարչապետին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ