![]()
Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մի մասը քարոզարշավը շարունակում են Երևանում:
Այս անգամ շրջայցերը Աջափնյակ վարչական շրջանում են:
ՀՀ վարչապետը շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, նրանց հետ խոսում նախորդ տարիներին կատարված աշխատանքներից ու սպասվող ծրագրերից:
Վարչապետին մոտեցած տարեց մի կին ասել է, թե նրան թաքուն բան ունի ասելու՝ ականջին:
«Հա բայց ինձ վրա միկրոֆոն կա ամրացված: Միրզոյանը ականջիս մի բան ասեց, ամբողջ մամուլով տարածվեց»,- պատասխանել է վարչապետը:
![]()