Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսած պատիժը կխստացվի. նոր օրենսդրական նախաձեռնություն

Նախկինում նախատեսած պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար ավելի կխստացվի. ՔՊ մի շարք պատգամավորներ նոր օրենսդրական նախաձեռնություն են դնում շրջանառության մեջ:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իմ և պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի Ալխաս Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, որով նախկինում նախատեսած պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար կփոխվի:

Նախկինում նախատեսված պատիժը մինչև 8 տարի ընտրակաշառք տալու համար կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկման: Նախկինում ընտրակաշառք վերցնելը, որի համար նախատեսված էր պատիժ մինչև 7 տարի, կփոխարինվի մինչև 9 տարի ազատազրկման»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ