![]()
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 13-ին հայտնել էր, որ «Մեր ձևով» կազմակերպության գրասենյակի ղեկավարը ԱԺ ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
![]()