![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի վերջին հայտարարություններին:
««Թույլ չենք տալու օրակարգ փոխես. Ժամանակդ գնաց, Փաշինյա՛ն, պատասխանի՛ր այս հարցերին»,- ասել է Իշխան Սաղաթելյանը: Ֆեյսբուքյան տեսանյութով:
Պարո՛ն Սաղաթելյան, բա որ հարցեր ունես վարչապետին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանների ժամանակ ինչո՞ւ չես տալիս: Ինչո՞ւ եք մի քանի կարկառուններով խիզախաբար բացակայում նիստերի դահլիճից հարցուպատասխանների ժամանակ:
Երկու շաբաթից քառօրյա է, դրանից էլ լավ հնարավորությո՞ւն: Դեմ առ դեմ հարցերդ տուր:
Իսկ ինչ վերաբերում է օրակարգին, լավ կլինի հիշեք՝ ձեր ամբողջ խմբակցությունով ինչ օրակարգով մտաք խորհրդարան: Ու աննկատ 5 տարի մնացիք»,- գրել է Թունյանը:
![]()