Ջիլիզա գյուղում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորները չեն գտնվել

Մայիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջիլիզա գյուղում տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով սելավաջրերը լցվել են 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող անասնագոմ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում փրկարարները պարզել են, որ անասնագոմում եղել են թվով 28 խոճկորներ, որոնց մի մասը մնացել են ջրի տակ, իսկ մի մի մասին էլ բնակիչները կարողացել են իրենց ուժերով դուրս բերել անասնագոմից։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է անասնագումի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ