![]()
«Սամվել Կարապետյանը՝ անլեզու, Կտրիճը՝ անուղեղ, համախմբվել են, որ ի՞նչ անեն: Մեկը չգիտի խոսել, մյուսը չգիտի մտածել: Սա խայտառակություն է: Զուտ ուզում են ցույց տալ, որ դեմ են պետականությանը: Մեկը որ չի կարողանում հայերեն խոսել, դրանից ինչ վարչապետ: Եկեղեցին հունից դուրս է եկել: Ռոբերտ Քոչարյանն էլ հայերեն խոսել չգիտի»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ տեսակապի միջոցով հարցազրույցում ասում է Տեր Արմեն քահանա Մելքոնյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) օլիգարխ Սամվել Կարապետյանին այցելելուն և աջակցություն հայտնելուն:
«Կարդացի, որ հունիսի 7-ին ամբողջ Ռուսաստանի մեջ պատարագներ չեն լինի, որովհետև բոլոր հոգևորականները գալիս են Հայաստան, որ ընտրության մասնակցեն, հասկանում եք՝ ուր ենք հասել: Կտրիճը անձամբ դեմ է Նիկոլ Փաշինյանին, որովհետև Սերժ Սարգսյանը և մյուսները նրան տվել էին այնպիսի իրավասություններ, որ այսօրվա իշխանության օրոք նույնիսկ չի կարող երազել: Բանակով էր ման գալիս, սովոր է ամեն ինչ ծառայեցնել իր շահի համար, վրեժխնդրություն ունի ներկա իշխանության դեմ»,- ասում է նա, ապա հավելում. «Որպես հայրապետ զրոյացած է, և օրերը հաշված են: Կասկած չունեմ, որ իշխանությունը ձերբազատվելու է Կտրիճ Ներսիսյանից»:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը վստահ է, որ գործող իշխանությունը հաղթելու է ընտրություններում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()