ՌԴ-ն դարձել է «изгой» երկիր. դեպի Ռուսաստան գնալ քարոզողները չե՞ն տեսնում դա. Ռուբեն Բաբայան. տեսանյութ

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, ռուսական ուղղությունը նախընտրող ուժերը առաջնորդվում են Ռուսաստանի շահերով՝ օգտագործելով Հայաստանը:

Նրա խոսքով՝ այս ուժերը հույսը կապում են ոչ թե ընտրությունների, այլ հետընտրական զարգացումների հետ. «Այն, ինչ ժողովրդավար է, ուղղված է ՌԴ-ի դեմ, և ՌԴ-ն մտածում է՝ այս հողն իրենն է: Դեպի Ռուսաստան գնալ քարոզողները չե՞ն տեսնում, որ այսօր ՌԴ-ն դարձել է «изгой» երկիր»:

Միաժամանակ նա նկատում է. «ՌԴ-ից ասում են՝ մեզ համար ոչ այնքան կարևոր է՝ ինչպես կանցնեն ընտրությունները, այլ, թե ով չի դառնա վարչապետ»:

Ըստ Բաբայանի՝ Ռուսաստանը մշտապես փորձում է վախի մեջ պահել, թե «մենք չլինենք, ձեզ կուտեն, կսպանեն»: Այս համատեքստում նա ասում է. «Վերջին 200 տարվա սպանությունները պայմանավորված են նրանով, թե ում վրա ենք հույս դրել որպես փրկիչ»:

Արվեստագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանն այնքան է շահարկելու Ղարաբաղի հարցը, որ ստեղծի ռազմական կոնֆլիկտ Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Որ էլի գա «փրկի» հային, ամրացնի սապոգը: Խաղաղություն նշանակում է ՌԴ-ի բացակայություն, իսկ ՌԴ-ի ներկայությունը՝ պատերազմ»:

Զրուցակիցը ընդգծում է. «Եթե չենք ընդունում, որ մեր տարածքը այսքան է, ուրեմն պետք է լինենք ինչ-որ մեկի գաղութը և նարդի խաղալիս հրճվանքով հիշենք, թե Մեծ Հայքի քարտեզը այսքան է եղել»:

Անդրադառնալով հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ նա ասում է. «Այս ընտրությունները շատ ճակատագրական են, պետք է որոշենք՝ կլինե՞նք անկախ պետություն, թե՞ գաղութ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ