![]()
Մայիսի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 02։40-ի սահմաններում Հայկավան-Նորապատ ավտոճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ղ․-ն իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()