Roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի և մյուս հերթագրումները ժամանակավոր անհասանելի են

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են։

«Տեղեկացնում ենք, որ կայքի տեխնիկական վերազինումն իրականացվում է ծառայությունների մատուցումը լավարկելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ