Այ ժողովուրդ ջան, մի՛ թրջվեք, գնացեք տուն, ես կխոսեմ, ուղիղ եթերով կլսեք. վարչապետը՝ Մաստարայի բնակիչներին

Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շրջայցեր են կատարում Երևանում ու մարզերում:

ՀՀ վարչապետն ու մի շարք կուսակցականներ Շիրակի մարզի Մաստարա համայնք են այցելել, որտեղ չնայած հորդառատ անձրևին ու կարկուտին՝ քաղաքացիները հավաքվել են վարչապետին լսելու:

Կառավարության ղեկավարը բնակիչներին խնդրել ու հորդորել է տուն գնալ, չթրջվել անձրևի տակ:

«Այ ժողովուրդ ջան, մի՛ թրջվեք, գնացեք տուն, ես էստեղ կխոսեմ, դուք ուղիղ եթերով կլսեք: Հասկացանք՝ առողջապահության ապահովագրություն կա, բայց գնացեք, մի՛ հիվանդացեք»,- ասել է վարչապետը:

Ի պատասխան՝ քաղաքացիներից մեկն ասել է, թե անձրևից փախչել պետք չէ․ անձրևը բարիք է:

«Այո, բարիք է, վերջապես գարուն տեսանք: Մաստարայի անձրևը ուրիշ է»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ