Ծառուկյանը ստում է․ ՆԳՆ-ն հերքել է 52 պարեկի աշխատանքից ազատելու տեղեկությունը

Դիլիջան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ նրանց բարեկամները իր աջակիցներն են։

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման, ՆԳՆ-ն մամուլի քարտուղարը հերքեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ընդգծելով․

«Նշված հայտարարությունն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ