Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը

Տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղությունը կառուցվում է ոչ միայն քաղաքական բանակցություններով, այլ նաև մարդկանց միջև վստահությամբ։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայկական Խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը՝ շարունակելով․

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում այսօր կա նոր հնարավորություն, և կարևոր է, որ հասարակությունները նույնպես ներգրավված լինեն այդ ճանապարհին։
Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը։

Կայուն խաղաղությունը ձևավորվում է երկխոսության, վստահության և երկարաժամկետ համագործակցության միջոցով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ