ՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկության կարիք ունեինք. ընդդիմությունը փրկիչ է փնտրում սխալ տեղում. Բադալյան. տեսանյութ

«Քաղաքականության հետ 0 կապ ունեցող մարդիկ ուղարկվել են այստեղ, որ պաշտպանեն ՌԴ-ի շահերը: Պատրաստ են զոհել ՀՀ-ի ինքնիշխանությունը, որ իրենք լավ ապրեն: ՀՀ-ն երբ ուներ փրկության կարիք, իրենց նշած երկիրը մեզ փրկության չեկավ, լքեց, աջակցեց մեր հակառակորդներին: Ընդդիմությունը փրկիչներ է փնտրում սխալ տեղերում»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Գործող ուժը նպատակ չունի խոպանչիներ ունենալու և նրանց համար լավ պայմաններ ստեղծելու՝ ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի: Գագիկ Ծառուկյանը չի՞ ամաչում, Բելառուսի նախագահը բացահայտ աջակցում էր Ադրբեջանին»,- հավելում է նա:

Անդրադառնալով այն պնդումներին, թե Ադրբեջանի նախագահը Ռոբերտ Քոչարյանի անունը լսելիս դողում էր, պատգամավորն ասում է. «Թող շարունակեն հեքիաթներով ապրել, թե Ալիևը Քոչարյանի անունը լսում էր, դողում էր»:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է արագ որոշում կայացնի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ կապված, իշխող ուժի պատգամավորը շեշտում է. «Պուտինի թույլտվությունը չպետք է լինի, երբ գա ժամանակը, հայ ժողովուրդը կորոշի ԵՄ-ի հետ կապված»:

Նա նաև նկատում է. «Զանազան մեթոդների դիմեց ՌԴ-ն, որ իր հովանավորյալ ուժերը գան իշխանության՝ ֆիզիկական բռնություն, ահաբեկչություն, Պուտինն անձամբ պահանջում է, որ ՀՀ-ն խախտի Սահմանադրությունը, բայց հասկացան, որ բոլոր գործիքները սպառվել են, վերջին հույսը մնացել է ընտրությունները, նշանակում է՝ ՀՀ ժողովուրդը հաղթել է բոլոր ավտորիտար ուժերին»:

Խոսելով բացահայտվող ընտրակաշառքների դեպքերի մասին՝ Բադալյանն ասում է. «Ընդդիմությունը առուծախով է զբաղված, մարդ է առնում, գլխաքանակ է վաճառում»:

Խոսելով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին այցելելուն և աջակցություն հայտնելու մասին՝ Բադալյանը ընդգծում է. «Եկեղեցին դարձել է պարզունակ գործիք որոշ ուժերի ձեռքին, տեսեք՝ ինչ աստիճանի է իջել, սա ողբերգություն է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ