![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը այն համոզմանն է, որ արմատական ընդդիմադիրների առաջնորդները կառավարվում են Ռուսաստանից:
«Ամբողջ կյանքում եղել են վասալ և փալաս, հաստավիզ, մարդակեր խոսող գլուխների մտքերի հեղինակը ՀՀ-ում չէ, Պուտինն է, որը փորձում է զավթել մեր պետությունը: ՌԴ-ի համար Հայաստանը չուլան է, դրա համար են Սամվել Կարապետյանին առաջադրել, ՀՀ-ն սպառնալիքի առաջ է»,- ասում է նա:
Ըստ նրա՝ հունիսի 7-ին պետք է հայ ժողովուրդը ցույց տա, որ չի ուզում վասալ լինել. «Պետք է ոտքերը սրբել սրանց վրա, հունիսի 7-ին «ծեծ» տալ Պուտինին»:
Բաբաջանյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր որդուն թաքցնում է Բելառուսի Հանրապետությունում. «Հանցագործ որդուն՝ սպանություններով հայտնի Նվերիկին, թաքցնում է Բելառուսում: Վերջին անբարոյականի նման Լուկաշենկոյի անունն են տալիս, խուժան կոնյակը տանում, Բելառուսում վաճառում են»:
Բաբաջանյանը դժգոհում է դատական համակարգից՝ ասելով. «Քաղաքացիները մոտենում են և ասում, որ Ծառուկյանի համար փող են վերցրել, գնացել քվեարկել, բայց ազատության մեջ են: «Մարտի 1»-ի համար ուղիղ պատասխանատու են Ծառուկյանը, Դաշնակցությունն ու Հանրապետականը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()