Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է

Մայիսի 12-ին ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՆԳ նախարարությունից։

Ավելի վաղ համացանցի օգտատերերից մեկը՝ Արտակ Ավետիսյանը, որը ներկայանում է որպես շենգավիթցի Արտակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ թիմին ուղղված տեսանյութ էր հրապարակել սոցցանցի իր էջում՝ անհարգալից և այլ բովանդակության արտահայտություններ անելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ