![]()
Երևանում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16- 20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
![]()