![]()
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շարունակում են քարոզչություն իրականացնել Երևանում ու մարզերում:
Երևանում շրջայցի դուրս եկած ՀՀ վարչապետը քաղաքացիներին բաժանում է ՔՊ նախընտրական ծրագրի բուկլետներն ու ՀՀ քարտեզի մակետները, ողջունում նրանց, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքներն ու սպասվող ծրագրերը:
Վարչապետին մոտեցել են երեխաներ ու նշել, որ վերջին դասի ավարտին չսպասելով, արագ դուրս են եկել, «սամակատով» շտապել հանդիպման:
«Էսա ձեր տնօրենը ինձ կասի: Պետքա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնելա, լավ չի լինելու»,- կատակելով պատասխանել է Փաշինյանը աշակերտներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()