Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ

Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շարունակում են քարոզչություն իրականացնել Երևանում ու մարզերում:

Երևանում շրջայցի դուրս եկած ՀՀ վարչապետը քաղաքացիներին բաժանում է ՔՊ նախընտրական ծրագրի բուկլետներն ու ՀՀ քարտեզի մակետները, ողջունում նրանց, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքներն ու սպասվող ծրագրերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետը, Երևանում քարոզարշավի ժամանակ օգտվում են հանրային տրանսպորտից: Այս անգամ Փաշինյանն ու ՔՊ թիմի անդամները տրոլեյբուսով են երթևեկել:

Վարչապետը ներսում գտնվող քաղաքացիներին հայտնել է, որ տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, քանի որ նոր խմբաքանակներ են ձեռք բերվել և արդեն կհասնեն Հայաստան, այնուհետև աստիճանաբար դուրս կբերվեն երթևեկության՝ փոխարինելով հին տրոլեյբուսներին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ