Մի ձայնին 100 հազարով, 200 հազարով փող են տալում․ ընտրակաշառքի նոր դեպք է բացահայտվել

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու նոր դեպքեր:

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:

Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ