«Շարունակեք տեր կանգնեք ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը

Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շարունակում են քարոզչություն իրականացնել Երևանում ու մարզերում:

Երևանում շրջայցի դուրս եկած ՀՀ վարչապետը քաղաքացիներին բաժանում է ՔՊ նախընտրական ծրագրի բուկլետներն ու ՀՀ քարտեզի մակետները, ողջունում նրանց, ներկայացնում նախորդ տարիներ աշխատանքներն ու սպասվող ծրագրերը:

Քաղաքացիներից մեկը վարչապետին նշել է, թե շնորհակալ է կատարված աշխատանքի համար և խնդրում է շարունակել տեր կանգնել ժողովրդին:

«Դուք էլ տեր կանգնեք խաղաղությանը»,- պատասխանել է վարչապետը:

Մեկ այլ կին ուրախությամբ ողջունել է ՀՀ վարչապետին՝ ասելով «Թագավոր ես, թագավոր էլ կմնաս»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ