![]()
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից Ռոզա Մանուկյան Վահանի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Արտաշատ, Օգոստոսի 23 փ/50) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝
— սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսների առաջացումը,
— հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
— առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում, չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հնարավորությունը,
— չի եղել սանհանգույց և անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:
![]()