![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է քաղաքացիներից ստացված տարբեր նամակներ, որոնցում հեղինակները աջակցություն են հայտնում վարչապետին ու կառավարությանը: Նամակները ներկայացնում ենք ստորև.
«Նամակ երեխայից․ «Բարև Ձեզ, պարոն Փաշինյան ջան։ Իմ տատիկները Ձեր երկրպագուներն են։ Շատ գոհ են Ձեր Կառավարությունից, ամեն օր գիշեր-ցերեկ մտածում և խոսում են Ձեր մասին։ Երկուսն էլ թոշակառու են։ Շատ գոհ են Ձեզնից և պատրաստվում են հունիսի 7-ին իրենց ձայնը տալ Ձեր կուսակցությանը»:
«Նամակ քաղաքացուց․ «Պարոն Փաշինյան ես հպարտանում եմ ձեզ համար։ Ես Հայաստանի Քաղաքացի եմ, հունիսին գալիս եմ Հայաստան ընտրելու ձեր օգտին Իտալիայից»։
«Նամակ քաղաքացուց․ «Սիրելի պարոն Վարչապետ․ մեզ մաղթում եմ հաղթանակ։ Ձեզ շատ ենք սիրում։ 2018-ից ընտրել ու շարունակելու ենք ընտրել միայն Ձեզ»:
![]()