Ստացել ենք 3 ահազանգ դպրոցներում, բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում հայտնել է ուսումնական հաստատություններում քարոզչության կամ հակաքարոզի ահազանգերի մասին։

«Սիրելի քաղաքացիներ,

այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։

Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։

Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,- ասվում է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ