![]()
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը դատապարտելի և ամոթալի քայլ է համարում նախընտրական շրջանում Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանին այցելելը և նրան աջակցություն հայտնելը:
«ԿԳԲ-ից ասել են, որ գնա տենա, բայց չմոռանանք, որ կաթողիկոսի գահին հեծնածը ավելի լուրջ պրոյեկտ է տապալել՝ «Հոգևոր Հայաստան»-ը: Գնացել մի հատ պիցցա արտադրողի հետ փաթաթվել, եկեղեցու բարձրությունը իջեցրել է որտեղ»,- ասում է նա:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե ԵՔՀ գագաթնաժողովը ՀՀ-ում անցկացնելը և դրա շրջանակում Ուկրաինայի նախագահին հրավիրելը Ռուսաստանի դեմ քայլ է, զրուցակիցը նկատում է. «Եթե անգամ ԵՔՀ գագաթնաժողովը ՌԴ-ին դեմ էր, ձեզ ի՞նչ, դուք հայ եք, ռուս չեք, սրանց ուղեղը թափած է: Մենք կռկռալու արվեստին փայլուն տիրապետող ժողովուրդ ենք, էնպես կռկռանք՝ աշխարհը տենա զարմանա»:
Ըստ նրա՝ այսօր ՌԴ-ն չի ուզում, որ Հայաստանը հեռանա իրենից. «Իր արևին Պուտինը տակից վախեր է ներշնչում, բայց էսօր ՀՀ-ից ուղարկված փողերը ՌԴ-ի համար հսկայական են»:
Միաժամանակ Սուքիասյանը նկատում է, որ արմատական ընդդիմադիրները Հայաստանի վատ անցյալն են, պարզապես մնացել են ժողովրդի կյանքում. «Ալիևի ու իրենց փտած թեզերով ժողովրդի կյանքն ուտում են, նեռվերի հետ խաղում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()