![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ արմատական ընդդիմադիր ուժերը ցանկանում են ազատվել գործող իշխանությունից, զբաղեցնել կաբինետները և զանգել Մոսկվա, Մոսկվան էլ կասի՝ ինչ անեն:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, ըստ որի՝ Երևանը պետք է հնարավորինս արագ հստակեցնի իր կողմնորոշումը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ կապված, Ստեփանյանն ասում է. «Պուտինը չէ, որ պետք է որոշի, թե Հայաստանն ինչ անի, հերթական անգամ դիմում է շանտաժի: Պուտինը լավ չի գնահատում իրական վիճակը»:
Ինչ վերաբերում է ռուսական դաշտի այն գործիչների հայտարարություններին, թե ՌԴ-ն չպետք է ճանաչի ՀՀ-ի ընտրությունների արդյունքները, եթե իշխող ուժը կրկին հաղթի, զրուցակիցն ասում է. «ՌԴ-ի մեր ընտրությունների արդյունքները չճանաչելը կլինի ՀՀ իշխանությանը նվեր»:
Մեկնաբանելով ընդդիմադիր որոշ ուժերի այն պնդումները, թե անվտանգությունը պետք է երաշխավորներ ունենա, Ստեփանյանը ընդգծում է. «Եթե հույս ես դնում երաշխավորի վրա, որ կգա քեզ կփրկի, արդեն պարտվել ես»:
Ըստ նրա՝ Հայաստանում կա ժողովրդավարություն. «Ժողովրդավարություն չէ՞, որ ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում»:
Քաղաքագետի խոսքով՝ հունիսի 7-ին հայ ժողովուրդն ընտրելու է՝ ՀՀ-ն գոյություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ. «Ես չեմ ուզում լինել ստրուկ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()