Լոգոպեդի, հատուկ մանկավարժի, հոգեբանի և այլ անվճար ծառայություններ՝ 2-ից 18 տարեկան երեխաների համար

Եթե ձեր երեխան ունի լոգոպեդի, հատուկ մանկավարժի, հոգեբանի կամ այլ մասնագետի ծառայությունից օգտվելու անհրաժեշտություն, ապա այդ ծառայությունները կարող եք ստանալ անվճար, քանի որ պետությունը պատվիրակման շրջանակում ֆինանսավորում է տարբեր հասարակական կազմակերպություններին, որպեսզի երեխային այդ ծառայությունները տրամադրվեն անվճար։

Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ԱՍՀ նախարարությունից։

Նշյալ ծառայությունները տրամադրվում են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։

Ծառայություններից կարող են օգտվել 2-18 տարեկան երեխաները, կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքէջում՝ mlsa.am հասցեում։ Ծառայություններից օգտվելու համար կարող եք դիմել տվյալ հասարակական կազմակերպությանը կամ միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ