![]()
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մայիսի 11-ին շարունակել է քարոզարշավը Երևանում։ Քաղաքացիներից մեկը դիմելով վարչապետին, խորհուրդ է տվել բողոքներից շատ չնեղվել։
«Շատ բողոքողները հենց ձեզ ընտրելու, դա իմացե, նրանք ձեզ թաքուն ընտրողներն են»,- ասել է նա։
Վարչապետը նկատել է՝ բոլոր բողոքներին ուշադիր են, որովհետև յուրաքանչյուր բողոք իրենց աշխատանքայի օրակագում են։
«Մենք չենք նեղվում բողոքներից, մենք նեղվում ենք, որ դեռ չենք հասցրել այդ հարցը կարգավորել, որևէ խնդիր չկա»։
![]()