Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Նիկոլ Փաշինյան

Երբ որ նախորդող երեք տարիներին մենք շուրջ 170 մլրդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում, տասնյակ ձեռնարկություններ և գործարաններ են ստեղծվել, որոնք արտադրանք են թողարկում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մայիսի 28-ի զորահանդեսի մասնակից ռազմական տեխնիկան ցուցադրող տեսանյութին:

«Նաև ես կարծում եմ, որ ՀՀ-ի բոլոր քաղաքացիները արժե և պետք է մայիսի 28-ին լինեն Հանրապետության հրապարակում, իրենց սեփական աչքերով տեսնեն մի փաստ: Երևի թե ճիշտ չէր այդ փաստը նախապես անոնս անել, ինտրիգը նվազեցնել, բայց բոլոր քաղաքացիները պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու համար, որ Հայաստանի Հանրապետությունն ունի այլևս նոր բանակ՝ նոր որակի, նոր մակարդակի և նոր տրամաբանության բանակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ