Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ եթե քվեարկության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում, այլ լինելու եք այլ համայնքում, ապա կարող եք մինչ մայիսի 26-ի ժամը 14։00-ն դիմում ուղարկել լիազոր մարմնին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։

«Այդ դիմումները պետք չէ ԿԸՀ-ին ուղարկել, քանի որ մենք չենք կարող սահմանված կարգով այդ դիմումներին ընթացք տալ։

Հերթական անգամ հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակները վարում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Պետք է դիմումի այս ձևը լրացնել և ուղարկել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Դիմումը կարող եք լրացնել ինչպես թղթային, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով (E-request.am հարթակի միջոցով)»,- ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ