Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, տնային կալանքում գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել իր կուսակցին:

Խոսելով մանկության մասին, նա նշել է, որ ծնվել է Տաշիրի շրջանի Լեռնահովիտ գյուղում, մանկությունն անցել է գյուղում, իսկ դպրոցում գերազանց առաջադիմություն է ունեցել:

«Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել»,- ասել է Կարապետյանը:

Հավանաբար այսպիսով նա փորձել է արդարանալ ու պատասխանել իր հասցեին հայոց լեզվի թերիմացության վերաբերյալ քննադատություններին:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանն իր գաղափարակիցների հետ հանդիպմանն անհարմար դրության մեջ էր հայտնվել։ Ողջունելով նրանց՝ ռուսաստանցի օլիգարխը մի քանի փորձից անգամ չէր կարողացել արտասանել «հաղթարշավ» բառը։

Կարապետյանը հրապարակային խոսքի անհաջող սկզբից հետո չի հանձնվել և փորձել է ավարտին ևս բառն արտաբերել։ Փորձը կրկին անհաջող է եղել, ինչն առաջացրել է ներկաների մի մասի ծիծաղը, մյուսներն այն ողջունել են սուլոցներով և ծափերով։

Մայիսի 8-ին էլ ջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ասել եվրոպական և արկածախնդրություն բառերը՝ ասելով՝ «եվրոպապայան» և «արծակախնտռություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ