Սահմանազատման արդյունքներով մեր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում է քարոզարշավը Վայոց ձորի մարզում:

Վարչապետը մարզի համայնքներից մեկում իր ելույթի ժամանակ խոսել է նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների ընթացքի մասին: Վարչապետը հիշեցրել է Ալմաթիի հռչակագիրը, ըստ որի՝ ՀՀ սահմանազատված տարածքներն ամբողջությամբ պատկանում են Հայաստանին:

«Եվ մենք այդ խնդիրը պետք է լուծենք. որտեղ խնդիր ունենք, այդ թվում Ջերմուկում, սահմանազատման արդյունքում հարցն ամբողջությամբ լուծելու ենք, կարող եք վստահ լինել: Նույն կերպ հայելային լինելու է Ադրբեջանում»,- ասել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ