Երևանում Զելենսկիի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանն ուզում է ՀՀ-ից պարզաբանումներ ստանալ. Պեսկով

«Ռուսաստանը ցանկանում է Հայաստանից պարզաբանումներ ստանալ Երևանում Վլադիմիր Զելենսկիի հակառուսական հայտարարությունների վերաբերյալ»:

Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, մենք հավանաբար որոշակի պարզաբանումներ կսպասենք Երևանից»,-ասել է նա լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան բացատրություն սպասո՞ւմ է Հայաստանի ղեկավարությունից Ուկրաինայի նախագահի հայտարարությունների վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ