Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև

«Մենք նպատակ չենք ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ նրանից խլել անկախությունը»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր էլ ադրբեջանա-հայկական սահմանինհերթապահության կանգնած են եվրոպացի, այսպես կոչված, դիտորդները։ Նրանք իրենց պահում են այնպես, կարծես մեզանից պաշտպանում են Հայաստանը։ Մեզանից Հայաստանը պաշտպանելու կարիք չկա։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք»,- նեղսրտած նշել է Ալիևը:

Նա դժգոհությամբ ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների առկայությունը «անիմաստ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ