![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում է քարոզարշավը Վայոց ձորի մարզում:
Բնակարանային այցերից մեկի ժամանակ տանտիրուհին հայտնել է, որ սպասում է զույգ բալիկների, որոնք լինելու են ընտանիքի երրորդ և չորրորդ երեխաները:
Վարչապետը կնոջը նշել է բոլոր սոցիալական ծրագրերն ու առավելությունները, որոնցից կարող է կինը օգտվել. այնուհետև՝ խորհրդակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ:
«Աջակցության ծրագրերն այնքան շատ են՝ մենք էլ ենք խճճվում»,- ասել է նա:
![]()