Շատ գեղեցիկ ճանապարհ է, որի նորոգումը մեր պլաններում կա. նաև՝ Ջերմուկից Վարդենիս տանող ճանապարհը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում է քարոզարշավը Վայոց ձորի մարզում:

Վարչապետը հրապարակել է Ջերմուկում հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ ունեցած զրույցը:

Վերջինս խնդրել է վարչապետին ու համայնքային իշխանություններին՝ դիտարկել Ջերմուկի հին ճանապարհի բարեկարգումը:

Վարչապետը նշել է, որ հիշյալ հատվածի բարեկարգումը պլաններում կա, այդ մասին քննարկվել է:

«Ավելին՝ մտածում ենք Ջերմուկից Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս տանող ճանապարհը նորոգելու մասին»,- հավելել է Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ