Քանի մարդ է մասնակցել Սյունիքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին. ԻՔՄ

Մայիսի 9-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում ժամը 19:30-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:09-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2180 մարդ:

Միավորումից հայտնում են, որ անվտանգության աշխատակիցների կողմից չի թույլատրվել իրականացնել աերոնկարահանում, ուստի հավաքի մասնակիցների հաշվարկն իրականացվել է տեղում կատարված լուսանկարահանման և անհատական հաշվարկի մեթոդով։

Հաշվարկում ներառված չեն ծառերի և տանիքների տակ գտնվող մարդիկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ