Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Մայիսի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ