![]()
«Մեծ թվով հյուրեր ընդունեցինք բարձր մակարդակով, ՀՀ-ն սկսում է հետաքրքրություն առաջացնել աշխարհում»:
Այս մասին ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին և մյուս միջոցառումներին:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա նկատում է՝ թուրքական կողմի խոսույթը փոխվել է, դարձել է իրականությանը մոտ, հատուկ դիվանագիտական քայլեր են անում:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար Թուրքիան կարևոր է՝ աշխարհի հետ կապվելու համար, իսկ Թուրքիան տարածաշրջանում ունի մի շարք հետաքրքրություններ:
Միաժամանակ թուրքագետը կարծիք է հայտնում՝ ասելով՝ Էրդողանը որոշում ունի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու:
Զրուցակցի նկատառմամբ՝ Ադրբեջանը Թուրքիայի վրա ազդելու շատ քիչ լծակներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տաղավարում նա մանրամասնել է դա և այն, թե երբ Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ:
![]()