Քոչարյանի դաշինքի հանրահավաքին շուրջ 2000 մարդ է եղել․ ԻՔՄ

Մայիսի 8-ին, Էջմիածնի «Անմար կրակ» հուշահամալիրի տարածքում 18:00-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2000 մարդ:

Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ