![]()
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից:
Քարոզարշավին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կառավարության մի մասը, այդ թվում՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է:
Վարչապետի հետ զրույցում Ավանեսյանն ասել է, որ նախ մեծ երջանկություն է խաղաղության պայմաններում գնալ հերթական համապետական ընտրությունների, իսկ ընտրությունը շատ հստակ է. ըստ նախարարի՝ ընտրությունը պատերազմի եռագլուխ կուսակցության և խաղաղության միջև է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()