Կրեմլը հրապարակել է Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկը

Կրեմլը հրապարակել է մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա ժամանող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ցանկը։

Ըստ հրապարակված ցանկի, Մոսկվա կժամանեն հետևյալ պատվիրակությունների ղեկավարները․

Աբխազիայի չճանաչված հանրապետության ղեկավար Բադրա Գունբան կնոջ հետ,

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,

Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիթը,

Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմը,

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն,

Հարավային Օսիայի չճանաչված Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը,

Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ Սինիշա Կարան,

Սերբական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Նենադ Ստևանդիչը կնոջ հետ,

Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների միության» նախագահ Միլորադ Դոդիկը կնոջ հետ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մեկնի Ռուսաստան, քանի որ մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Մոսկվա կատարած այցի ժամանակ այս մասին նա տեղեկացրել է Պուտինին։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել էր, թե Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև Հայաստանի վարչապետին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ