Տականքներն ու ընտրատասովչիկները վերարտադրման փորձ են անում. պետության համը մնալու է բերաններում․ տեսանյութ

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ընտրակաշառքներ և խոստումներ տալու վերաբերյալ հրապարակումները հիշեցնում են տասնամյակների վաղեմության երևույթներ, ինչը հեղափոխությունից հետո իշխող ուժը բացառել է:

Ըստ նրա՝ ձևական ընտրություններ էին լինում Հայաստանում մինչ հեղափոխությունը, հղկվել և կատարելագործվել էր ընտրատասովչիկների ինստիտուտը:

«Մեր հանրությունը էլ առաջվանը չէ, թացը չորից տարբերում է, ընտրատասովչիկները մեր ժողովուրդը չեն, ժողովրդի տականքն է, որոնք վերարտադրման փորձ են անում, ժամանակին մերժված արգահատելի բարքերն են ուզում վերածնեն: Պետության համը մնալու է բերաններում, դաժան քաղաքական ճակատագրի են արժանանանլու»,- ասում է նա:

Պետրոսյանը համոզված է՝ հակապետական գործիչներին հունիսի 7-ին ժողովուրդը կուղարկի համապատասխան տեղը. «Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են մեր ժողովրդին շատ երկար խաղաղ դարաշրջան պարգևելու մասին»:

Անդրադառնալով Կարապետյանների այն պնդումներին, թե 300 հազար ադրբեջանցի է գալու Հայաստան, վերջինս ասում է. «Վարչապետը այդ թեզի անհեթեթությունը հազար անգամ ապացուցել է»:

Իսկ թե ինչու է թիրախավորվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ռոմանոս Պետրոսյանը նկատում է. «Բոլորիս է պարզ, թե որ կենտրոններն են փորձում թիրախավորել նրան, վարչապետը շեշտեց՝ մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել Մակրոնը»:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ներկայացրել է նաև, թե ինչ փոփոխություններ են իրականացրել ՀԷՑ-ում, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ