![]()
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
«Kia»-ի վարորդի հարազատը նշել է, որ վթարի պատճառը եղել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները, որոնցից մեկը իր վարած ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել «Kia»-ի վարորդի համար, ինչից հետո էլ «Kia»-ն բախվել է կայանված «BMW»-ին, իսկ հետո բետոնե էլեկտրասյանը։
Վթարից հետո էլ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից մեկը ավտոմեքենայով վերադարձել էր դեպքի վայր, մի պահ կայանել ու տեսել էր վթարը, ապա նշված ավտոմեքենայով հեռացել։
Կայանված «BMW»-ն պատկանում է Ավան-Առինջ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Լևոն Ս.-ին, իսկ «Kia»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ք.-ն Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
![]()