Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողին

Սամվել Կարապետյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողը նրան հարց է հղել, թե արդյոք կաշկանդվա՞ծ է ՀԱՊԿ-ին քննադատելու հարցում:

Արձագանքելով լրագրողի հարցին՝ Կարապետյանն ասել է. «Ես ոչ թե Ռուսաստանի իշխանություններին անտեղի քննադատելու հարցում կաշկանդված եմ, ես բարոյական իրավունք չունեմ անտեղի քննադատեմ մարդկանց»:

Factor.am-ի լրագրողի հակադարձմանը, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտականությունները, մի՞թե դա անտեղի քննադատություն է, Կարապետյանը ջղաձգված ասել է. «Եթե ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տամ ՀԱՊԿ-ին, դուրդ կգա՞, որ կզգաս ես կաշկանդված չեմ: Իհարկե, ես հարցեր ունեմ ՀԱՊԿ-ին, իհարկե, ես հարցեր ունեմ բոլոր այդ պրոցեսներին, որը բերեցին մեր ազգի խայտառակությանը, բայց քանի որ ես իշխանություն չեմ եղել, ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվածությունների սահմանում, միգուցե Փաշինյանը չի էլ դիմել, ես նստեմ բացատրեմ՝ ՀԱՊԿ-ը խի գործունեություն չի ծավալել»:

Նկատենք՝ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հայկական կողմը դիմել է և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ