Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին՝ ուղղված իրեն:

«Փաշինյանը Չինաստանից 1 տոննա հալյուցինագեն սունկ է բերել հետը Հայաստան, ուտում է ամեն նիստից առաջ»,- բառացի հայտարարել էր Սամվել Կարապետյանը:

«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ: Բնականաբար, դատի եմ տալու և բառիս իրավական իմաստով մի տոննա հալուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին: Կներեք բառապաշարիս համար, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի»,- հայտարարել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ